‘Ջեյմս Ուորլիքը համոզված է, որ բոլորն օգուտ կստանան ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հանդիպումներից’

1090

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը համոզված է, որ բոլորն օգուտ կստանան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հանդիպումներից:

«Մենք ակնկալում ենք լուրջ բանակցություններ Իլհամ Ալիևի և Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող այլ պաշտոնական անձանց հետ: Բոլորը դրանից օգուտ կստանան», — գրել է Ուորլիքը «Թուիթերի» իր միկրոբլոգում:

Նշենք, որ սկսվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան: Այսօր Բաքվում միջնորդները հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ: Փետրվարի 17-ին նրանք կուղևորվեն Երևան: Այնուհետև միջնորդները կայցելեն Լեռնային Ղարաբաղ:

Նախորդ հոդվածը‘Ավտովթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կա երկու զոհ’
Հաջորդ հոդվածը‘Հանրահավաքը թույլատրված է. Սպասվող մասնակիցների թիվը` մոտ 70 հազար’