‘Ջեյմս Ուորլիքը Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին կոչ է արել կանգնեցնել շփման գծի երկայնքով կատարվող բռնությունները’

1000

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին կոչ է արել կանգնեցնել արցախյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի երկայնքով կատարվող բռնությունները և կատարել բանակցությունների ընթացքում ձեռք բերված պարտավորությունները: Այս մասին նա գրել է Թվիթերում:

 

Նշենք, որ վերջին 20 օրում իրավիճակը սահմանին բավականին լարված է: Պաշտոնական տվյալներով, հակառակորդի կրակոցներից տարեսկզբից զոհվել է 11 հայ զինծառայող: Ադրբեջանի կորուստների մասին ճշգրիտ տեղեկատվություն չկա, սակայն հայկական կողմի տվյալներով կորուստները զգալի են:

Նախորդ հոդվածը‘Տնտեսագետ. Տնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը վստահության բացակայություն է ‘
Հաջորդ հոդվածը‘2014 թ. ՀՀ-ում սպանությունների քանակը ավելացել է ‘