‘Ջեյմս Ուորլիք. Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ձայնը պետք է լսելի լինի’

850

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում անդրադարձել է ԼՂՀ հնարավոր մասնակցությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին:

«Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է, որպեսզի դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ձայնը լսելի լինի, մենք հաճախ ենք այնտեղ լինում, հանդիպում ենք նրանց հետ, որպեսզի նրանց կարծիքը ևս հաշվի առնվի»,-հայտարարել է Ուորլիքը, հայտնում է Tert.am-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա Սերժ Սարգսյանը չի կարողանա պաշտոնավարել որպես նախագահ’