‘Ջեյմս Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություն է ստեղծվել’

964

Այսօր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություն է ստեղծվել, որն ավելի վաղ չկար,- Trend-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«ԱՄՆ-ը հավատում է այդ հնարավորությանը: Տեսնելով, որ հնարավորություններ են ստեղծվել Ադրբեջանում անցկացված ընտրություններից և ավելի վաղ Հայաստանում անցկացված ընտրություններից հետո`մենք խոսել ենք Իլհամ Ալիևի հետ և նախատեսում ենք հանդիպել նաև Սերժ Սարգսյանի հետ»,- ասել է նա:

Վերջինիս խոսքով, երկու երկրների`Ադրբեջանի և Հայասանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և բարգավաճման, այդ պատճառով անհրաժեշտ է խաղաղություն տանող ուղիներ փնտրել:

Պատասխանելով հանդիպման վերաբերյալ հարցին`Ուորլիքն ասել է, որ դա կախված է պետությունների ղեկավարներից: «Մենք ձգտում ենք առավելագույն ջանք գործադրել այս տարի հանդիպման անցկացմանն աջակցելու համար»,- ասել է նա: «Հուսով ենք, որ նախագահները կարող են հանդիպել արդյունավետ ու կառուցողական քննարկման համար, որը կօգնի գործընթացի առաջխաղացմանը»,- նշել է Ուորլիքը:

Նախորդ հոդվածը‘Մարտին Վարդազարյանը հորդորում է «փոխըմբռնումով» վերաբերվել տրանսպորտի թանկացմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Լույս կտեսնի Վարդան Օսկանյանի հուշագրությունների գիրքը’