‘Ջեյմս Ուորլիք. Մենք կարևորում ենք Գերմանիայի մասնակցությունը ‘

986

Մենք կարևորում ենք Մինսկի խմբի անդամ Գերմանիայի մասնակցությունը խորհրդատվություններին` ղարաբաղյան գործընթացում առաջընթացի հասնելու նպատակով: Այդ մասին «Ամերիկայի ձայնին» հայտարարել է ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքը` ամփոփելով անցած շաբաթ Բեռլինում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հանդիպման արդյունքները: «Համանախագահներն անհամբերությամբ սպասում են հակամարտող կողմերի նոր հանդիպումների և բանակցությունների շարունակման` երկարաժամկետ կարգավորման նպատակով», — նշել է նա: Այս մասին հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Տրանսպորտի սակագինը նորից ցանկանում են բարձրացնել’
Հաջորդ հոդվածը‘Խուճապի մի մատնվեք, մեզ համար բարոյական հաղթանակը կա ու կա’