‘Ջեյմս Ուորլիք. Միջադեպերի թիվը հետընթաց է կայուն խաղաղության որոնումներում կողմերի հետ մեր աշխատանքում ‘

868

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանում, ինչպես նաև շփման գծում ամեն մի կորստով: Մահվան և վիրավորման հանգեցնող միջադեպերի թիվը հետընթաց է կայուն խաղաղության որոնումներում կողմերի հետ մեր աշխատանքում»: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` մեկնաբանելով ադրբեջանական դիվերսիոն խմբի ձերբակալումը Քարվաճառի ուղղությամբ:

Ընդ որում միջնորդը նշել է, որ ԱՄՆ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կողմերին աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու գործում: «Ռազմական լուծում չկա: Համանախագահները ցանկանում են Բրյուսելում հանդիպել ատրգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբաբնդյանի հետ` հետագա քայլերը քննարկելու նպատակով», — նշել է նա:

Նա միևնույն ժամանակ, ընդգծել է, թե համանախագահներն ակնկալում են, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Փարիզում հանդիպելու առաջարկը:

«Երբ նոյեմբերին նախագահները հանդիպեցին Վիեննայում, մենք ականատես եղանք այն բանի, որ առաջընթաց հնարավոր է: Մենք հավատում ենք, որ այդ քննարկումների շարունակումը կարևոր առաջըթնաց քայլ կլինի դեպի հաշտություն: Համանախագահները պատրաստ են օգնել ցանկացած եղանակլով», -հայտարարել է Ուորլիքը:

Նա նաև հաղորդել է, որ Ֆրանսիայից ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահ Պիեռ Անդրիեն արդեն ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը:

Նախորդ հոդվածը‘Ֆերնանդո Տորեսը հնարավոր է վերադառնա Մադրիդի «Ատլետիկո»’
Հաջորդ հոդվածը‘ՔԿՀ աշխատակիցը պայմանավորվել է դատապարտյալների հետ’