‘Ջեյմս Ուորլիք. Սարգսյան-Ալիև բանակցությունները հաջող են անցել’

905

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնած բանակցությունները հաջող են անցել: Այդ մասին Twitter-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: 

«Ուելսում  Քերիի նախաձեռնությամբ արդյունավետ բանակցություններ են ընթացել Ղարաբաղյան հակամարտության շուրջ: Մենք պատրաստ ենք աջակցել հակամարտության կարգավորմանը», — նշել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Ուելսում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, կայացել է Սարգսյան-Ալիև-Քերի եռակողմ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում: Պետքարտուղար Քերին ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար: Ջոն Քերին կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակումը և իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարևոր է կողմերի քաղաքական կամքը:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի բանկերում աճել են ժամկետանց վարկերը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպի հայտարարությունը՝ Սարգսյան-Ալիև-Քերի հանդիպման արդյունքներով’