‘Ջեյմս Քեմերոնին «Ավատարի» համար դատարան են կանչել’

1075

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պետք է դատարան ներկայացնի 2009-ին նկարահանված «Ավատար» ֆիլմի սցենարի սևագրերը: Նման որոշում է  կայացրել Լոս-Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի դատավոր Ալան Ռոզենֆիլդը:

Ինչպես փոխանցում է France-Presse-ը, Քեմերոնին դատի է տվել Էրիկ Ռայդեր անունով մի մարդ: Նա  պնդում է, որ  «Ավատար»-ը ընդօրինակվել է իր  «KRZ 2068» պատմածքից, որտեղ նկարագրվում է հեռավոր մոլորոկներից մեկի գաղութացման և այնտեղի բնության պաշտպանության պատմությունը: Ռայդերի խոսքերով, Քեմերոնին պատկանող Lightstorm Entertainment ընկերությունը դիտարկել է իր պատմվածքը էկրանացնելու առաջարկը, սակայն հետագայում մերժել է հեղինակին:

Ռայդերը միակը չէ, ով դատարանի միջոցով փորձում է ապացուցել իր իրավունքները կինոյի ողջ ատմության ընթացքում ամենաեկամտաբեր ֆիլմի նկատմամբ: Գրող Բրայանտ Մուրը նույնպես պնդում է, որ «Ավատար»-ի հիմքում իր ստեղծագործություններն են ընկած և Քեմերոնից ու 20th Century Fox ընկերությունից 2,5 մլրդ դոլարի փոխհատուցում է պահանջում:

 

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին Չախալյանին ազատ արձակելը «վրաց պետականության դեմ ուղղված քայլ» է համարել’
Հաջորդ հոդվածը‘Հասնել եւ անցնել Տաջիկստանին’