‘Ջենարո Գատուզո. «Միլանը» կարող է «Բարսային» հաղթել’

714

«Միլանի» նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն, որն այժմ հանդես է գալիս շվեյցարական «Սյոնում», իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Միլան» — «Բարսելոնա» մրցավեճի մասին, որի առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 20-ին:

«Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել: Մրցավեճերի ոչ մի սցենար նախօրոք չի լինում, իսկ դա նշանակում է, որ ֆուտբոլը կարող է անկանխատեսելի լինել: Բնականաբար, թղթի վրա «Բարսան» ավելի ուժեղ է, բայյց անցած տարի Մոչերինոյի գոլը «Միլանին» ոչ-ոքի բերեց: Ինչո՞ւ չի կարող նույնը կրկնվել այս անգամ: Մեսին հրաշալի ֆուտբոլիստ է: Կրիշտիանու Ռոնալդուն՝ նույնպես, սակայն արգենտինացու մասին կարող եմ ասել, որ նա կարծես այլ մոլորակից լինի: Սովորական ֆուտբոլիստը ի զորու չէ տարեկան 90 գոլ խփել»,- Գատուզոյի խոսքն է մեջբերում Football Italia-ն:

Նախորդ հոդվածը‘Արդեն իսկ քվեարկած 400 քվեաթերթիկներ՝ «Ժառանգության» վստահված անձի հագուստի մե՞ջ’
Հաջորդ հոդվածը‘Փողի բազար 9/27, 9/28 ընտրատեղամասում (Տեսանյութ)’