‘Ջենիֆեր Լոպեսին դատապարտում են Թուրքմենստանի առաջնորդի ծննդյան տարեդարձին ելույթի համար’

1130

The Human Rights Foundation կազմակերպությունը դատապարտել է երգչուհի Ջենիֆեր Լոպեսին հունիսի 29-ին Թուրքմենստանի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ծնդդյան տարեդարձին ելույթ ունենալու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Hollywood Reporter-ին:

Իրավապաշտպանների հայտարարությունում ասվում է, որ Լոպեսը, իհարկե, կարող է ինքն ընտրել` որ դիկտատորների առաջ ելույթ ունենալ` այդպիսով գումար վաստակելով: Բայց նման գործողությունները, ինչպես ասվում է հաղորդագրությունում, վարկաբեկում են երգչուհու հեղինակությունը ինչպես Amnesty International-ի` մեքսիկացի կանանց իրավունքների պաշտպանության ծրագրի ակտիվ մասնակցի:

Երգչուհին ու նրա ներկայացուցիչները առայժմ չենմեկնաբանել իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը:

Բերդիմուհամեդովի 56-ամյակի կապակցությամբ Լոպեսի ելույթը տեղի է ունեցել Կասպից ծովի ափին` Ավազա կուրորտային գոտում, Թուրքմենբաշի քաղաքի մոտ: Ինչպես նշում է Agence France-Presse-ը, համերգի ժամանակ երգչուհին թուրքմենական ազգային հագուստով կատարել է «Happy birthday, Mr President» երգը:

Լոպեսից բացի, РИА Новости-ի տեղեկություններով, Բեդիմուհամեդովի համար երգել են նաև Ֆիլիպ Կիրկորովը, Սատի Կազանովան, «Reflex» խումբը, Անի Լորակը ու արտիստներ Թուրքիայից ու Լիվիայից:

Բերդիմուհամեդոը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրա ռեժիմը համարում են ամենաավտորիտարներից մեկը` մեղադրելով Թուրքմենստանի նախագահին երկրում քաղաքացիական ու քաղաքական ազատությունների բացակայության մեջ:

Նախորդ հոդվածը‘Վահագն Չախալյանը եղբոր ձերբակալությունը սադրանք է համարում’
Հաջորդ հոդվածը‘Հակախմբագրական. Ո՛չ փաստարկ, ո՛չ պատկառանք. միայն լուտանք ու հալածա՜նք’