‘«Ջենոա» — «Յուվենթուս»՝ 2:4. գործող չեմպիոնի կամային հաղթանակը (տեսանյութ)’

2950

Իտալիայի առաջնության 2-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» «Լուիջի Ֆերարիս» ստադիոնում հյուրընկալվեց «Ջենոային»:

Առաջին 10 րոպեների ընթացքում «Ջենոան» հաղթում էր «Յուվենտուսին» 2:0 հաշվով: Խաղի 1-ին րոպեին գնդակը սեփական դարպասն ուղարկեց «ծեր սինյորայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը:

7-րդ րոպեին Անդրեյ Գալաբինովն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը: 14-րդ րոպեին «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան նախ կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվը դարձրեց 2:2: 

Երկրորդ խաղակեսում թուրինյան ակումբը ևս երկու գնդակ ուղարկեց Մատիա Պերինի պաշտպանած դարպասը և հաղթեց մրցակցին 4:2 հաշվով: Գոլով աչքի ընկավ Խուան Կուադրադոն, իսկ Դիբալան դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Այս խաղից հետո «Յուվենտուսը» 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ 3-րդ տուրում «ծեր սինյորան» կհանդիպի «Կիևոյին»:

«Ջենոա»-«Յուվենտուս»` 2:4

Գոլերը` Պյանիչ (1, ինքնագոլ), Գալաբինով (7, 11 մետրանոց) — Դիբալա (14, 45+3, 90+2), Կուադրադո (62)

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Վայ մեզ…’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգա. «Վերդեր» — «Բավարիա»՝ 0:2. Լևանդովսկու դուբլը հաղթական էր (տեսանյութ)’