‘«Ջենովայի» նախագահը սափրագլուխի վարքագիծ է դրսեւորել. Տեսանյութ’

935

Իտալական Ա սերիայում հանդես եկող «Ջենովա» ակումբի նախագահ Էնրիկո Պրեցիոզին ավելի շուտ հայկական իրականությանը բնորոշ պատմության հերոս է դարձել:

Պրեցիոզիին հունից հանել է Il Secolo XIX պարբերականի լրագրող Վալերիո Արիչյելոյի հարցը ակումբի բաժնետոմսերի հնարավոր վաճառքի մասին:

Կարճատեւ վիճաբանությունից հետո ակումբի նախագահը հարձակվել է լրագրողի վրա, խլել նրա տեսախցիկը եւ նետել գետնին: Արդյունքում տեսախցիկը ջարդվել է եւ արդեն ենթակա չէ վերականգնման: Միջադեպին հետեւած աղմուկից հետո Պրեցիոզին ներողություն է խնդրել եւ պատրաստակամություն հայտնել փոխհատուցել պարբերականին հասցրած վնասը, ինչը արդեն բնորոշ չէ հայկական իրականությանը:

Նախորդ հոդվածը‘Զբոսաշրջիկների գրեթե մեկ երրորդը հրաժարվել է Ստամբուլի հյուրանոցներում ամրակայված տեղերից’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Թուրքիայում անկարգությունները սադրում են արտասահմանցի վարձկանները’