‘Ջերարդը ճանաչվել է Շոտլանդիայի առաջնության՝ ապրիլ ամսվա լավագույն մարզիչ’

965

«Ռեյնջերս»-ի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդն առաջին անհատական մրցանակն է ստացել մարզչական կարիերայում: 

38-ամյա մասնագետը ճանաչվել է Շոտլանդիայի առաջնության՝ ապրիլ ամսվա լավագույն մարզիչ: Նախորդ ամիս Ջերարդի թիմն ընդհանուր 11:1 հաշվով հաղթել է բոլոր 4 խաղերում: 

Նշենք, որ առաջնության 35 տուրից հետո Գլազգոն ներկայացնող ակումբը 72 միավորով 2-րդ տեղն է զբաղեցնում՝ 9 միավորով զիջելով առաջատար «Սելթիկ»-ին: 

Նախորդ հոդվածը‘Հայտնի է, թե երբ մրցագորգ կվերադառնա Միհրան Հարությունյանը’
Հաջորդ հոդվածը‘Mundo Deportivo. «Արսենալ»-ի ֆուտբոլիստը հայտնվել է «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում’