‘Ջերարդ. «Ես Սուրաեսին ասացի, որ ինքը չափից դուրս լավն է «Արսենալի» համար»’

283

«Լիվերպուլի» ավագը մեկնաբանել է, այն իրադրությունը, երբ Լուիս Սուարեսը անցած ամառ կարող էր դառնալ «Արսենալ»-ի խաղացող: 

Հիշեցնենք, որ այս ամառ Լուիսը պայմանագիր է ստորագրել «Բարսալոնայի» հետ: 

««Լիվերպուլ»-ում գտնվելու առաջին իսկ оրվանից Լուիսը երազում էր «Ռեալում» կամ «Բարսելոնա»-ում հանդես գալու մասին:  Անցած ամռանը, երբ նա ինքնուրույն էր մարզվում, ես զրուցեցի Լուիսի հետ: Ես նրան խորհուրդ տվեցի չտեղափոխվել «Արսենալ: Ես նրա հանդեպ մեծագույն հարգանք տածելով, ասացի որ ինքը չափզանց լավն է Արսենալի համար: Միևնույն ժամանակ, ես վստահ էի, որ իր թիմի համար խփած 30 գոլը և Տարվա Խաղացողի կոչումը կստիպեն «Բարսա»-ին և «Ռեալ»-ին ուշադրություն դարձնել այս ֆուտբոլիստի վրա: Ես ինձ շատ վատ կզգայի, եթե Լուիսը տեղափոխվեր «Արսենալ»: Ես շատ եմ ցավում, որ նա հեռացել է մեզանից, բայց ուրախ եմ այն բանի համար, որ նրան հաջողվեց ստանալ այն, ինչ ուզում է և ինչի արժանի է»»,- անգլիական լրատվամիջոցներին խոստովանել է Սթիվենը:

Նախորդ հոդվածը‘Միլիոնատեր Զախարյանը խորհուրդ է տալիս մի կերպ մուծել լույսի փողը. Տվյալներ ‘
Հաջորդ հոդվածը‘Մարզահամերգային համալիրի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ‘