‘Ջերարդ. ««Էնֆիլդում» խաղից հետո Թերրին ինձ նամակ փոխանցեց Մոուրինյուից»’

1394

«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը, ով այժմ «Լոս-Անջելես Գելեքսիի» ֆուտբոլիստ է, ասել է, որ «Էնֆիլդում» մարտին կայացած բարեգործական խաղից հետո «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իրեն նամակ էր փոխանցել:

«Բարեգործական խաղից հետո Ջոն Թերին իրեն շատ սիրալիր պահեց. նա փնտրեց ինձ ու ծրար տվեց: Նա ասաց. «Բացի՛ր, պարունակությունը քեզ կզարմացնի»: Ես բացեցի ծրարը՝ հազիվ տուն մտնելով: Ներսում նամակ էր Ժոզե Մոուրինյուից: Դա շատ հուզիչ էր:

Հիմա դա շրջանակի մեջ է՝ իմ տան ամենապատվավոր տեղում: Այն ինձ համար շատ բան է նշանակում, դրան նույնիսկ միայն դիպչելը հաճելի է: Այդ նամակն ապացուցում է, որ անգամ նրանք, ովքեր եղել են քո մրցակիցները խաղադաշտում, խաղադաշտի սահմաններից դուրս կարող են գնահատել քեզ: Մոուրինյուն իրեն ազնավաբարո պահեց՝ իր ժամանակից հատկացնելով այդ նամակին», — BT Sport-ի եթերում ասել է Ջերարդը:

Նախորդ հոդվածը‘Արգենտինական ակումբը մերժել է Turkish Airlines-ի առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘Դանի Ալվեշ. «Ատում եմ այն, ինչը շրջապատում է ֆուտբոլին. ես այդ աշխարհին չեմ պատկանում»’