‘Ջերարդ. «Կցանկանայի դառնալ «Լիվերպուլի» մարզիչը»’

1200

 «Լոս Անջելես Գելեքսիի» ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը խոսել է՝ մարզչի կարգավիճակով «Լիվերպուլ» վերադառնալու մասին:

 «Աշխատել Կարագերի հե՞տ: Ես շատ եմ մտածել այդ մասին ու գիտեմ, թե ինչքան ուժ ու ժամանակ է նա ներդնում իր աշխատանքի մեջ: Հիշում եմ՝ նա ինչպես էր սիրում ֆուտբոլը: Կարծում եմ՝ մենք դեռ միասին կաշխատենք «Լիվերպուլում»: Չգիտեմ, թե դա երբ կլինի: Կցանկանայի աշխատել Ջեյմիի հետ, բայց այդ որոշումներն այլ մարդիկ են կայացնում:

Երբ խաղակոշիկներս մեխից կախեմ, բաց կլինեմ ցանկացած առաջարկի համար, եթե ինձ արժանի մասնագետ համարեն: Ֆիզիկապես ես, վստահաբար, պատրաստ եմ ևս մեկ մրցաշրջան խաղալ MLS-ում: ԱՄՆ-ում մրցաշրջանը նոյեմբերին է ավարտվում. հնարավոր է՝ ինձ առաջարկներ անեն որպես ֆուտբոլիստի, կամ արդենորպես մարզչի»,- Ջերարդի խոսքերն է փոխանցում The Guardian-ը:

Նախորդ հոդվածը‘«Daily Express». «Արսենալը» և «Լիվերպուլը» կպայքարեն Մխիթարյանի համար’
Հաջորդ հոդվածը‘FourFourTwo. Ինչպես Տուխելը բացահայտեց Օբամեյանգի ու Մխիթարյանի լավագույն կողմերը’