‘Ջերմաստիճանը կշարունակի նվազել ‘

941

Նոյեմբերի 16-ին, 17-ին, 18-ին գիշերը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում` մինչև -2 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում նոյեմբերի 15-ից 17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ից 19-ը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին`հարավ-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ից 17-ը գիշերը աստիճանաբար կնվազի` 4-6 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 15-ից 19-ը  սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նախորդ հոդվածը‘Իսրայելը պատրաստվում է հարձակման. Պաղեստինը ԱԵԼ-ի հրատապ հավաք է պահանջում ‘
Հաջորդ հոդվածը‘Սի Ցզինպինը պաշտոնապես ընտրվել է Չինաստանի Կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնում. Հաջորդ տարի նա կդառնա երկրի ղեկավարը’