Ջերմուկ․ Մարտիրոսյանն ու Հովհաննիսյանը 1-ական միավոր են հետ միանձնյա առաջատար Սեւյանից

211

Ջերմուկում անցկացվող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները։

Ամերիկահայ Սամուել Սեւյանը ոչ ոքի խաղաց գերմանացի Ֆրեդերիկ Սվանեի հետ եւ 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

2-4-րդ տեղերը 4-ական միավորով բաժանում են Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մ․ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, իրանցի Ամին Տաբատաբաեին եւ ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոեւը։

7-րդ տուրում Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտության մատնեց Արթուր Դավթյանին (Հայաստան), Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ ոքի խաղաց հնդիկ Նարայանանի հետ, Տաբատաբաեին հաղթեց Յակուբոեւին։

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։

Նախորդ հոդվածըՄեծ Բրիտանիան մտադիր է «Վագներ» ՄՌԸ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն
Հաջորդ հոդվածըԲլինքեն․ Ագրեգատոր է մշակվել ՌԴ-ի ապատեղեկատվությունը բացահայտելու համար