‘«Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տունը պատկանում է Սերժ Սարգսյանին. Մամուլ’

5594

Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Վայոց Ձորի մարզ կատարած այցի ժամանակ եղել է նաև «Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տան շինհրապարակում: Ըստ Սարգսյանի լրատվական ծառայության հաղորդագորթյան՝ նա «Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տան շինհրապարակում ծանոթացել է իրականացված ներդրումներին, ընթացիկ աշխատանքներին, որոնք, ըստ ծրագրի, կավարտվեն 2014թ. տարեվերջին:

«Ժողովուրդը» գրում է, որ այս այցը, թերևս, պատահական չէ. բանն այն է, որ հյուրանոցային համալիրը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է անձամբ  ՀՀԿ ղեկավարին:   Սակայն ներդրումներն իրականացրել է Վայոց Ձորի նախկին մարզպետ  Սամվել Սարգսյանը: Ընդ որում, այդ հանգստյան տունը կառուցելու համար Ջերմուկում բավական ծառահատումներ իրականացվեցին: «Այնպես որ, Ս.Սարգսյանն այդ շինարարությամբ հետաքրքրվել է հանուն իր բիզնեսի»,-հավելում է թերթը:

Նախորդ հոդվածը‘«Թող գնան, էջմիածինը քանդեն, ավելի հին է».Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Գասպարյանի գլխավոր խորհրդականը ի՞նչ գիտի՝ ԱՊՊԱ-ն ինչ է. Մամուլ’