Ջեֆրի Յանգ․ ԱՄՆ նախագահի հրաժարականը կլուծի «մարդկության վատագույն խնդիրները»

206

ԱՄՆ նախագահի հրաժարականը, ով էլ որ դա լինի, ինչպես նաև նրա շրջապատի հրաժարականը, կարող է լուծել մարդկության վատթարագույն խնդիրները։

Նման կարծիք է հայտնել կիրակի օրը ամերիկացի քաղաքական գործիչ, Քենթուկի նահանգի նահանգապետի թեկնածու Ջեֆրի Յանգը։

Ավելի վաղ 66-ամյա քաղաքական գործիչը հայտարարել է, որ ԱՄՆ բոլոր նախագահներին, 1945 թվականից սկսած, կարելի է համարել ռազմական հանցագործներ։

«Եթե մեկը հարցնում է՝ «ի՞նչ է պետք անել այս սարսափելի վիճակում», ապա իմ պատասխանը միշտ այսպիսին է՝ «նախաձեռնել իմպիչմենտի գործընթաց և հեռացնել ԱՄՆ նախագահին ու ազգային անվտանգության համար պատասխանատու նրա թիմին»։ Դա միշտ լավագույն պատասխանն է բոլոր վատթարագույն խնդիրներին, որոնց բախվում է մարդկությունը»,- գրել է Յանգը Twitter-ում։

Յանգը 2012 թվականից բազմիցս առաջադրվել է Քենթուկի նահանգի ընտրություններում, բայց ոչ մի անգամ հաջողության չի հասել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիսիդա․ Ճապոնիան կշարունակի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը
Հաջորդ հոդվածըԱնտոնիո Կոնտեն կհեռանա «Տոտենհեմից»