Ջեֆ Բեզոսը հաջողությամբ ավարտել է թռիչքը տիեզերք՝ New Shepard տիեզերանավով

473

Աշխարհի ամենահարուստ մարդը՝  Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, երեքշաբթի հաջողությամբ ավարտել է թռիչքը տիեզերք՝ իր Blue Origin ընկերության պատրաստած New Shepard տիեզերանավով։

New Shepard-ը մեկնարկել է  Բեզոսի մասնավոր տիեզերակայանից, որը գտնվում է Թեքսասի արևմուտքում, Վան-Հորն քաղաքի մոտ։

«Խոսում է աստղագնաց Բեզոսը։ Սա ամենալավ օրն է,-  ասել է նա վայրէջքից հետո։- Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր անձնակազմը շատ գոհ է»։

Բեզոսն այս պահին է սպասել ավելի քան երկու տասնամյակ․ Blue Origin-ը նա ստեղծել է դեռևս 2000 թ․։

Թռիչքը, որ միլիարդատերերի տիեզերական մրցավազքում նոր փուլ է  նշանավորում, տևել է 10 րոպե և 10 վայրկյան։ Մոտավորապես մեկ շաբաթ առաջ տիեզերքի սահմանի մոտ էր թռել մեկ ուրիշ գործարար՝ Virgin Galactic-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը։ Նրա թռիչքը տևել էր գրեթե մեկ ժամ, ներառյալ՝ անկշռելիության մի քանի րոպեն, որի ժամանակ Բրենսոնը և նրա ուղեկիցները կարողացել են հիանալ Երկրի տեսարաններով՝ արձակելով ամրագոտիները։ Բայց Բեզոսը Բրենսոնից ավելի բարձր է թռել․ եթե Բրենսոնի տիեզերանավը Երկրից 90 կմ է վեր բարձրացել, ապա New Shepard-ը հասել է 107 կմ բարձրության։

Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի բնորոշման համաձայն՝ տիեզերքի սահմանը գտնվում է ծովի մակերևույթից 100 կմ բարձրության վրա, մինչդեռ ՆԱՍԱ-ն և ԱՄՆ ՌՕՈՒ-ն կարծում են, որ այն Երկրի մակերևույթից 80 կմ-ից էլ պակաս է բարձր։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱ Սերիայում քննարկվում է թիմերի քանակն ու ձևաչափը փոխելու հարցը
Հաջորդ հոդվածըՄոուրինյուն նոր տեխնոլոգիաներ է կիրառում մարզումների ժամանակ