‘Ջհանգիրյան. ԱԺ-ն լրացուցիչ մարմին ստեղծել չի կարող (Տեսանյութ)’

1154

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի քննարկումների ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ Սահմանադրական վերահսկողության մարմինները նախատեսվել են Սահմանադրությամբ՝ Վերահսկիչ պալատից սկսած մինչեւ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներ, եւ ԱԺ-ն լրացուցիչ մարմին ստեղծել չի կարող: Դիմելով ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Միրումյանին՝ նա նշեց, թե զեկույցից պարզ է դառնում, որ կառավարությունը Բյուջետային գրասենյակի գործունեությունը համարում է հակասահամանադրական: Պատգամավորը Ֆինանասների փոխնախարարից հետաքրքրվեց, թե արդյո՞ք դա այդպես է:

Ի պատասխան՝ Վարդան Միրումյանը նշեց, թե այս հարցով կառավարությունը միայն ասում է, որ այդ մարմնի կարգավիճակի եւ գործառույթների վերաբերյալ անհրաժեշտ է հստակություններ մտցնել:

«Իհարկե, ձեր եզրակացության մեջ չեք նշել, որ հակասահամանդարական է, բայց երբ առաջարկում եք, որ այդ գրասենյակը լինի հանձնաժողովի, աշխատակազմի մարմին, օժանդակի պատգամավորին եւ այլն, դրանով, ըստ էության, ասում եք, որ այդ մարմինը չի կարող լինել այլ մարմինների կառուցվածքում»,- Միրումյանի պատասխանին արձագանքնեց Գագիկ Ջհանգիրյանը: 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ձեր արնոտ հանդերձանքը ձեր ուսերի՛ն փռեք’
Հաջորդ հոդվածը‘Ղարաբաղյան «Շարժում 88» կուսակցությունը ներողություն է խնդրում կատարվածի համար’