‘Ջհանգիրյան. Բյուջետային գրասենյակի ստեղծումը հակասահմանադրական է (Տեսանյութ)’

1403

Րոպեներ առաջ Ազգային ժողովում Գալուստ Սահակյանը քվեարկության դրեց ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացրած օրենքների, նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Վարման կարգով խոսք խնդրեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ կոչ անելով դեմ քվեարկել օրենքին, նշելով, որ այն հակասահմանադրական է:

«Բյուջետային գրասենյակի ստեղծումը բնորոշ է պառլամենտական կառավարման համակարգ ունեցող երկրներին: Դեռ սահմանադրական փոփոխությունները չիրականացրած՝ արդեն պառլամենտական համակարգի տարրեր ենք ներմուծում մեր կառավարման համակարգ»,- նշեց Գագիկ Ջհանգիրյանը:

Այնուամենայնիվ, կողմ՝ 77, դեմ՝ 17 եւ ձեռնպահ՝ 20 ձայներով Բյուջետային գրասենյակի ստեղծման մասին որոշումը ընդունվեց:

Նախորդ հոդվածը‘ATP. Մարեյը բարձրացել է չորրորդ հորիզոնական’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական. Ոչ մի փորձեր էլ չի արվում, իզուր տեղը դա մի դարձրեք այլ փորձերի բան’