‘Ջհանգիրյան. Սահմանադրությունը պետական գույքի կառավարման լիազորությունը ոչ թե վարչապետին է տվել, այլ՝ կառավարությանը. Տեսանյութ ‘

981

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթը ԱԺ-ում.

«Քիչ առաջ «Պետական գույքի կառավարման մասին օրենքը» երկրորդ ընթերցում անցավ եւ կառավարության ներկայացուցիչը ընդունեց, որ կառավարության լիազորությունները չի ենթադրում տնօրինել: Ըստ էության, առաջ ընթերցման ժամանակ դեմ էր այդ մեկնաբանությանը արդարադատության նախարարը եւ կառավարությունը, փառք Աստծո, երկրորդ ընթերցման ժամանակ, ի վեջո ընդունեց եւ հուսամ այս օրնքն էլ՝ չգիտեմ երբ, բայց գուցե կառավարությունը կընդունի: Ցավում եմ, որ մեր գործընկերներն էլ են այս տեսակետին, որովհետեւ Սահամանադրության 89 հոդվածը պետական գույքի կառավարման լիազորությունը ոչ թե վարչապետին է տվել, այլ կառավարությանը: Այն արգումենտը, որը առաջին ընթերցման ժամանակ ներկայացրել պարոն Մխիթարյանը, թե կառավարության որոշման ընդունման համար պահանջվում է 30-40 օր եւ այլն, եւ բնական է՝ արտակարգ իրավիճակների դեպքում օպերատիվ արձագանքման խնդիր է ծագում, շատ հասկանալի է, բայց դա ընդունելի չէ, որովհետեւ օրենքներն էլ մինչեւ ընդունվում են, տեւում է՝ 2-3 ամիս: Ավելի լավ է՝ այդ ամեն ինչն անի կառավարությունն իր որոշմամբ, քան վարչապետը իր կարգադրությամբ: Դա արգումենտ չէ: Հիմա էստեղ մեր ցանկությամբ չէ: Հայերեն գրված է, 89 հոդված 4-րդ կետ, որ կառավարությունն է, իսկ կառավարությունը կոլիեգիալ մարմին է՝ կազմված է վարչապետից եւ կառավարության անդամներից: Սա իրավունքի այբուբենն է եւ ցավում եմ, որ այս վիճակում ենք»:  

Նախորդ հոդվածը‘Եթե այն ժամանակ ստեղծվեր հանձնաժողովը, ապա շատ մեծ օգուտ կլիներ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը պատրաստ է ռմբակոծել Սիրիան և զինել սիրիական ընդդիմությանը’