‘Ջոան Ռոուլինգը դեմ է Շոտլանդիայի անկախացմանը ‘

767

Հարի Փոթերի մասին բեսթսելլերների հեղինակ Ջոան Ռոուլինգը մեկ միլիոն ֆունտ (ավելի քան 1,6 մլն դոլար) է նվիրաբերել «Ավելի լավ է՝ միասին» (Bette Together) կամպանիային, որը քարոզում է Մեծ Բրիտանիայի միասնականությունը:

«Անկախության վերաբերյալ իմ կասկածները ոչ մի ընդհանուր բան չունեն շոտլանդացիների կամ Շոտլանդիայի նվաճումների նկատմամբ հավատի բացակայության հետ:  Պարզ ճշմարտությունն այն է, որ երկիրն զգում է XXI դարի ճնշումը ճիշտ այնպես, ինչպես մնացած աշխարհը: Շոտլանդիան ստիպված է լինելու գլոբալ շուկաներում մրցակցել մյուս երկրների հետ, պաշտպանել իր անվտանգությունն ու ամբողջականությունը և վերահսկել տնտեսական անկայունեությունը»,- Ռոուլինգի խոսքն է մեջբերում The Guardian-ը:

Գրողը նաև նկատել է, որ առանձնանալու դեպքում Շոտլանդիան այլևս ետդարձի ճանապարհ չի ունենա: Ըստ նրա՝ այդ գործընթացը կլինի երկարատև և շատ ցավոտ, քանի որ կտրվելու են երեքդարյա ամուր կապերը:

Ռոուլինգը ծնվել է Անգլիայում, բայց 20 տարուց ի վեր ապրում է Շոտլանդիայում:

Շոտլանդիայի անկախության վերաբերյալ հանրաքվեն նշանակվել է 2014 թ. սեպտեմբերի 18-ին: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Խաբի Ալոնսո. Դեռևս չեմ որոշել՝ շարունակելո՞ւ եմ խաղալ Իսպանիայի հավաքականում’
Հաջորդ հոդվածը‘Մագնուս Կարլսենը կժամանի Հայաստան’