‘Ջոզեֆ Բայդենը չկարողացավ բեկում մտցնել նախընտրական մրցապայքարում ‘

846

ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը չկարողացավ բեկում մտցնել նախընտրական մրցապայքարում՝ հանրապետական Փոլ Ռայանին զիջելով փոխնախագահների թեկնածուների հեռուստաբանավեճում, հաղարդում է РИА Новости-ն:

Հինգշաբթի երեկոյան Կենտուկի նահանգի Դանվիլ քաղաքում տեղի է ունեցել Ջո Բայդենի և Փոլ Ռայանի հեռուստաբանավեճը: Թեկնածուները մեկուկես ժամ քննարկել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Յուրաքանչյուր թեկնածու երկու րոպե է ունեցել պատասխանելու համար ABC News-ի լրագրողուհի Մարթա Ռադդացի հարցին:

Ամերիկացիների մեծ մասը, ովքեր հետևում էին  նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկու հիմնական թեկնածուներ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի ներկայացուցիչների բանավոր մենամարտին, այն կարծիքի էին, որ դեմոկրատական կուսակցության առաջադրած փոխնախագահի թեկնածուն այնքան համոզիչ չէ, որքան նրա հանրապետական ընդդիմախոսը:

«Հեռուստադիտողների 48%-ն ավելի համոզիչ է համարել Ռայանի ելույթը, 44%-ին ավելի դուր է եկել Բայդենը»,- հաղորդել է  CNN հեռուստաընկերությունը, որը հարցում է անցկացրել հեռուստադիտողների շրջանում: Հարցմանը մասնակցել է 381 գրանցված ընտրող:

Նախորդ հոդվածը‘«Շախտյորի» գլխավոր տնօրեն. Մխիթարյանի համար 40 միլիոն եվրոն մեծ գումար չէ’
Հաջորդ հոդվածը‘Ռայանը Օբամային մեղադրել է արտաքին քաղաքականության մեջ «երկակի ստանդարտներ» կիրառելու համար ‘