‘Ջոզեֆ Դանֆորդը հաստատվել է Աֆղանստանում միջազգային ուժերի հրամանատարի պաշտոնում’

807

ԱՄՆ կոնգրեսի սենատը երկուշաբթի ամերիկացի գեներալ Ջոզեֆ Դանֆորդին հաստատել է Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Գեներալի  թեկնածությունը առաջարկվել էր Բարաք Օբամայի կողմից և հաստատվել է հեշտացված ընթացակարգով՝ առանց քվեարկության: Դանֆորդը, որը մինչ այս ԱՄՆ ծովային հետևակի Կորպուսի հրամանատարի օգնականն էր,  այդ պաշտոնում կփոխարինի գեներալ Ջոն Ալենին, ով առաջադրվել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնում: 

Նախորդ հոդվածը‘ՊՆ. «Եհովայի վկաները» նախընտրում են ազատազրկումը’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Ակնհայտ անձնական վիրավորանքները արժանանալու են ամենահստակ և փաստարկված արձագանքի’