Ջոկովիչը գնել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոց մշակող ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը

418

Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը գնել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի մշակմամբ զբաղվող դանիական QuantBioRes կենսատեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը, հաղորդում է Reuters-ը։

Ջոկովիչն անցած տարի երկու անգամ վարակվել է կորոնավիրուսով։ Նա պատվաստված չէ, ինչի պատճառով վտարվեց Ավստրալիայից եւ չկարողացավ մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը, որի 9-ակի չեմպիոն է։

Նախորդ հոդվածըԴժվար օր Եվրախորհրդարանում Մակրոնի համար
Հաջորդ հոդվածըԿիևի դատարանն ազատ է արձակել Պոռոշենկոյին