‘Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության 1/4 եզրափակիչ ‘

1004

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը շարունակում է պայքարն Ավստրալիայի Բաց առաջնությունում:

Մրցաշարի գործող չեմպիոնը 1/8 եզրափակչում դժվարին հաղթանակ տոնեց ֆրանսիացի Ժիլ Սիմոնի նկատմամբ. 4 ժամ, 32 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:3, 6:7 (1:7), 6:4, 4:6, 6:2, 6:3 հաշվով: 

 Կիսաեզրափակիչ փուլի ուղեգրի համար Ջոկովիչը պայքարելու է Կեի Նիսիկորիի հետ, ով պայքարից դուրս է թողել Ժո-Վիլֆրիդ Ցոնգային՝ հաղթելով 6:4, 6:2, 6:4 հաշվով:

Նախորդ հոդվածը‘Australian Open. Սերենա Ուիլյամսը հաղթեց Մարգարիտա Գասպարյանին եւ կհանդիպի Շարապովային’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանն անցկացրած 29 խաղում մասնակցել է «Բորուսիայի» 36 գոլային գրոհի’