Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի Մեդվեդեւի հետ

351

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը (աշխարհի 5-րդ ռակետ) դուրս եկավ Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացվող ATP 250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Սերբ թենիսիստը մրցեց Կանադայի ներկայացուցիչ, աշխարհի 18-րդ ռակետ Դենիս Շապովալովի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 55 րոպե։

Կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի նախկին առաջին ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը պայքարից դուրս էր թողել ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

Ադելաիդայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 642 հազար դոլար է։

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ-ի նախագահի ընտրությունում Չեֆերինը մրցակից չի ունենա
Հաջորդ հոդվածըԱշխարհի առաջին ռակետը չի մասնակցի Australian Open-ին