Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ

364

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Աշխարհի նախկին առաջին ռակետը մրցեց հոլանդացի Տիմ վան Ռեյտհովենի հետ եւ առավելության հասավ 6:2, 4:6, 6:1, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 39 րոպե։

Սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի 13-րդ ռակետ, 20-ամյա իտալացի Յանիկ Սիները, որը պայքարից դուրս թողեց 7-րդ ռակետ, 19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասին՝ 6:1, 6:4, 6:7 (8:10), 6:3։

Նախորդ հոդվածըՀավակնորդների մրցաշար․ Նակամուրան հաղթեց եւ միանձնյա երկրորդն է
Հաջորդ հոդվածըԲրազիլացի ֆուտբոլիստը կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը