‘ Ջոկովիչը դուրս է մնացել Մոնտե Կառլոյի մրցաշարից՝ պարտվելով աշխարհի 55-րդ ռակետին’

1377

Մոնակոյի թագավորության Մոնտե Կառլո քաղաքում ապրիլի 10-ից մեկնարկած թենիսի «ATP World Tour Masters 1000»-ի կազմի մեջ մտնող «Monte-Carlo Rolex Masters» մրցաշարում սերբ թենիսիստն ընթացիկ մրցաշրջանում 2-րդ պարտությունն է կրել:

Գրեթե 4.1 մլն եվրո մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարի 4-րդ խաղային օրը մեծ անակնկալ է գրանցվել. երկրորդ փուլի արգելքը չի կարողացել հաղթարահել Նովակ Ջոկովիչը՝ վերջին 6 տարիների ընթացքում առաջին անգամ զիջելով ATP վարկանշային աղյուսակի լավագույն 50-յակում չգտնվող չեխ թենիսիստին՝ Իրժի Վեսելիին, ով 55-րդն է աշխարհում:

«Ես շատ վատ եմ խաղացել: Որևէ թարմություն չէի զգում: Այս պարտությունն ապացույցն է, որ չկան անպարտելիներ: Իհարկե, այսպես պարտվելը դժվար է, սակայն պետք է շնորհավորել իմ մրցակցին»,- պարտությունից հետո հայտարարել է Ջոկովիչը՝ հավելելով, որ երկարաժամկետ ընդմիջում կվերցնի, որպեսզի կարողանա վերականգնվել:

Նախորդ հոդվածը‘Սամսուն. Հայ 5 բռնցքամարտիկներ վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում են’
Հաջորդ հոդվածը‘Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները’