Ջոկովիչը լքել է Ավստրալիան

378

Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը լքել է Ավստրալիան՝ Մելբուռնից ուղևորվելով Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ): Այս մասին կիրակի հայտնել է սերբական «Կուրիր» պարբերականը։

Հաղորդվում է, որ Ջոկովիչն Ավստրալիայից մեկնել է Դուբայ Երևանի ժամանակով 15:30-ին):

Հակառակ հույսերի՝ Մելբուռնի մրցաշարի 9-ակի հաղթողը չի կարողանա մասնակցել դրան:

Աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը, ով Ավստրալիա էր ժամանել Մեծ սաղավարտի մրցաշարին մասնակցելու համար, Մելբուռնի օդանավակայանում ձերբակալվել էր հունվարի 5-ին այն պատճառով, որ չէր կարողացել սահմանապահ ծառայության աշխատակիցներին տրամադրել կորոնավիրուսի դեմ պատվաստումից բժշկական ազատման փաստաթղթերը: Քննությունից հետո մարզիկի վիզան չեղյալ է համարվել, իսկ ինքը նախազգուշացվել է երկրից հեռանալու անհրաժեշտության մասին։

Ջոկովիչը դիմել է Ավստրալիայի դաշնային դատարան՝ վիճարկելով սահմանապահ ծառայության որոշման օրինականությունը և շահել գործը։ Ավստրալիայի իշխանությունները հունվարի 14-ին որոշում են կայացրել կրկին չեղարկել թենիսիստի վիզան և արտաքսել նրան երկրից: Մարզիկը ներկայացնող իրավաբանները դատական արգելք են ստացել սերբին անհապաղ արտաքսելու համար և նոր բողոք են ներկայացրել ՝ փորձելով չեղարկել վիզա չեղարկած ներգաղթի հարցերով նախարարի որոշումը: Ուրբաթ Մելբուռնի դաշնային շրջանային դատարանը վերաքննիչ բողոք է ընդունել, սակայն գործը հանձնել է վերադաս դատական ատյանին, որտեղ հունվարի 16-ին հայցը մերժվել է:

Նախորդ հոդվածըԱրձագանք Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքին
Հաջորդ հոդվածըAusOpen․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով