Ջոկովիչը շնորհավորել է Խաչանովին

221

Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը շնորհավորել է աշխարհի 14-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովին Չինաստանի Չժուհայ քաղաքում անցկացված ATP-250 շարքի մրցաշարի տիտղոսը նվաճելու առթիվ։

«Բրավո, եղբայր»,- գրել է Ջոկովիչը սոցիալական ցանցերում Խաչանովի հաղթանակի մասին հրապարակման մեկնաբանություններում։

Չժուհայի մրցաշարի եզրափակիչում Խաչանովը 7:6 (7:2), 6:1 պարտության էր մատնել ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկային՝ նվաճելով 5-րդ տիտղոսը ATP մրցաշարերում։

Նախորդ հոդվածըՄ-20 ԱԱ․ Հայաստանի 3 շախմատիստներն էլ հաղթել են 6-րդ տուրում
Հաջորդ հոդվածըՔննարկել են Բաքվի և Երևանի խաղաղության պայմանագիրը