Ջոկովիչը 5 սեթում կամային հաղթանակ տարավ Սիների նկատմամբ

330

Աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց 13-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ եւ կամային հաղթական տարավ 5 սեթում՝ 5:7, 2:6, 6:3, 6:2, 6:2։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 35 րոպե։

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի բելգիացի Դավիթ Գոֆենի եւ բրիտանացի Քեմերոն Նորիի դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Նախորդ հոդվածըԶախարովան պետքարտուղարության հայտարարությունը համեմատել է Սփիրսի երգի հետ
Հաջորդ հոդվածըՈւկրաինայի գլխավոր դատախազություն․ Արդեն զոհվել է 345 երեխա