‘Ջոկովիչի 6-րդ տիտղոսը Մայամիում’

1230

Մայամիում կայացած թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարն ավարտվեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հաղթանակով:

Եզրափակիչում սերբ թենիսիստը 6:3, 6:3 հաշվով հաղթեց ճապոնացի Կեյ Նիսիկորիին եւ պաշտպանեց տիտղոսը: Մրցախաղը տեւեց 1 ժամ 25 րոպե:

28-ամյա Ջոկովիչը 5-րդ անգամ հաղթեց Մայամիի մրցաշարում, որի մրցանակային հիմնադրամը 7 038 000 դոլար է:

Մայամի, տղամարդիկ, եզրափակիչ

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) — Կեյ Նիսիկորի (Ճապոնիա, 6)՝ 6:3, 6:3

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. «Փառք ու պատիվ Հայ Զինվորին»’
Հաջորդ հոդվածը‘Զամեր. «Մեզ երիտասարդ թիմ է հարկավոր. Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքրված չենք» ‘