‘Ջոնի Դեփը նորից Դոն Կիխոտով կզբաղվի’

1119

Չնայած, որ Ջոնի Դեփին այդպես էլ չհաջողվեց խաղալ «Դոն Կիխոտին սպանած մարդը» ֆիլմում,  նա մտադիր է Սերվանտեսի հերոսին անդրադառնալու եւս մեկ փորձ կատարել:

Հիշեցնենք՝ 2000-ին ռեժիսոր Թերի Գիլյամը նկարահանման հրապարակում հազիվ էր հասցրել «մոտոր» հրահանգը տալ, երբ նկարահանման երկրորդ օրը ջրհեղեղը սրբեց-տարավ բոլոր դեկորացիաները, իսկ Դոն Կիխոտին մարմնավորող Ժան Ռոշֆորը ողնաշարի ճողվածքով հիվանդանոց ընկավ: Ռեժիսորը փորձեց որոշ ժամանակ շարունակել նկարահանումներն առանց Ռոշֆորի, սակայն շուտով պարզվեց, որ վերջինս այլեւս ձի հեծնել չի կարողանալու: Դրանից հետո ապահովագրական ընկերությունը ռեժիսորց խլեց սցենարի նկատմամբ իրավունքները: Արդյունքում՝ իր դերին սպասող Դեփը հոգնեց սպասելուց. նրան այլ ծրագրեր էին սպասում:    

Այնուամենայնիվ, նրան դեռ շարունակում է հետաքրքրել Լամանշացու պատմությունը: Ջոնի Դեփը Քրիստի Դեմբրովսկիի հետ միասին փորձում է հանդես գալ «Դիսնեյի» ձեռնարկած՝ Դոն Կիխոտի մասին պատմող առայժմ անանուն ֆիլմի պրոդյուսերի դերում: Թեեւ ֆիլմին նրա դերասանական մասնակցության մասին առաժմ խոսք չկա, բայց նման տարբերակը, համենայն դեպս, չի բացառվում: Ֆիլմի սցենարը գրում են Սթիվ Փինկն ու Ջեֆ Մորիսը: Սյուժեն դեռեւս գաղտնի է պահվում, սակայն հայտնի է, որ դա ժամանակակից ներկայացմամբ Դոն Կիխոտի մասին պատմություն է լինելու:

 

Նախորդ հոդվածը‘Գարեգին Երկրորդը ցավակցական հեռագիր է ուղարկել Անտիոքի ուղղափառ եկեղեցու հովվապետ Իգնատիոս 4-րդ-ի մահվան կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ. տուրի բոլոր պարտիաները’