Ջոնսոնը խոստովանել է, որ հանդիպել է ռուսաստանցի գործարարի հետ

342

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանի անդամներին տեղեկացրել է, որ առանց ռուսաստանցի այլ պաշտոնյաների՝ հանդիպումներ է ունեցել ռուսաստանցի գործարար, նախկին միլիարդատեր Ալեքսանդր Լեբեդևի հետ, որը ժամանակին աշխատել է ԿԳԲ-ում։

«Ես հաստատ նրա հետ հանդիպել եմ առանց պաշտոնական անձանց ներկայության։ Հանդիպել եմ մի քանի անգամ»,- ասել է քաղաքական ճգնաժամի մեջ գտնվող բրիտանացի վարչապետը։

Այն հարցին, թե արդյո՞ք հանդիպել է Լեբեդևի հետ Իտալիայում 2018 թ․, երբ դեռ արտաքին գործերի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, Ջոնսոնը կրկին դրական է պատասխանել։

Հենց Ջոնսոնն է Ալեքսանդր Լեբեդևի որդուն՝ Եվգենիին դարձրել Լորդերի պալատի անդամ։ Այդ նշանակումը շատ խոսակցությունների առիթ էր տվել, և ինչպես պնդում էր Sunday Times թերթը, լորդի տիտղոսը Լեբեդև-կրտսերին շնորհվել էր՝ չնայած հատուկ ծառայությունների նախազգուշացումներին, որ այդ մարդը կարող է սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգությանը։

Լորդ Լեբեդևն ինքը՝ Evening Standard թերթի ներկայիս սեփականատերը, միշտ հերքել է, թե ինքը սպառնալիք է ներկայացնում Մեծ Բրիտանիայի համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄովսիսյանը՝ Զախարյանի որոշման մասին
Հաջորդ հոդվածըԴԺՀ-ում հայտնել են, որ Սիրիան համաձայնել է մասնակցել միջազգային տրիբունալին