Ջոնսոնը կառավարությանը կոչ է արել աջակցել Ուկրաինային

250

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է աջակցի, որ Ուկրաինան շուտափույթ կերպով անդամակցի ՆԱՏՕ-ին։

Երեքշաբթի բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում այսպիսի կարծիք է հայտնել երկրի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը։

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որն անցկացվելու է ամռանը Վիլնյուսում, կարևոր փորձություն կլինի ՆԱՏՕ-ի համար, թե արդյոք նա պատրաստ է կատարելու իր վաղեմի պարտավորությունները Ուկրաինայի առջև,- հայտարարել է Ջոնսոնը՝ հարցը ուղղելով թագավորության ԱԳՆ ղեկավար Ջեյմս Քլևերլիին։- Կհամաձայնի՞ արդյոք նախարարը այն ծիծաղելի փաստարկին, թե Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է ինչ-որ կերպ սադրել Ռուսաստանին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ցույց է տվել, թե ինչ է պատրաստ անել այն պայմաններում, երբ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, հենց նրա համար, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Կհամաձայնի՞ նախարարը նաև նրան, որ այդ պատճառով կառավարության քաղաքականությունը պետք է այն լինի, որ Ուկրաինային առաջարկվի անել բոլոր նախապատրաստությունները՝  գործող կանոններին համապատասխան հնարավորինս շուտ ՆԱՏՕ մտնելու համար, հանուն Եվրոպայում պարզություն մտցնելու, հանուն կայունության և խաղաղության»։

Պատասխանելով Ջոնսոնին՝ Քլևերլին ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ն ոչ երկիմաստ դիրք է զբաղեցնում Ուկրաինայի հարցում», ինչի համար պատրաստվել է ՆԱՏՕ մուտք գործելու հրավերը։ «Ես չափազանց կարևոր եմ համարում, որ այդ հարցը օրակարգից դուրս չգա»,- ասել է ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ուկրաինայի ձգտումը միանգամայն հասկանալի է՝  պայմանավորված «արևելքից եկող սպառնալիքից պաշտպանվելու» անհրաժեշտությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊատգամավորները Կառլ III-ի թագադրման արարողությանը կմասնակցեն վիճակախաղով
Հաջորդ հոդվածըԷրդողանը հայտարարել է Թուրքիայում նավթի նոր հանքավայրեր հայտնաբերելու մասին