Ջոնսոնը կրկին այցելել է Ուկրաինա և հանդիպել Զելեսկու հետ

217

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կրկին այցելել է Ուկրաինա՝ փետրվարի 24-ից արդեն չորրորդ անգամ, բայց առաջին անգամ՝ ոչ պաշտոնապես։

Ջոնսոնը հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և այցելել Կիևի՝ պատերազմից սարսափելի տուժած Բուչա և Բորոդյանկա արվարձանները։

BBC-ի թղթակիցը Twitter-ում տեղադրել է Զելենսկու և Ջոնսոնի հանդիպման տեսագրությունը։ Կադրերում երևում է, որ Զելենսկին Ջոնսոնին ընդառաջ է դուրս եկել փողոցում, իսկ Ջոնսոնը հուզված բացականչում է․ «Դուք այդպես չպետք է անհանգստանայիք, ի սեր աստծո, մեծ պատիվ է ինձ համար, պարոն նախագահ»։

«Լսել եմ ձեր հայտարարությունները Դավոսում, անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ մեր երկրին աջակցելու համար»,- ասել է Զելենսկին։

Դավոսի համաժողովում Բորիս Ջոնսոնը աշխարհի երկրներին կոչ է արել ուկրաինացիներին տանկեր տրամադրել։ «Հարկավոր է Զելենսկուն տալ բոլոր գործիքները, որ նրան պետք են՝ գործ անելու համար։ Եվ նրանք կհաղթե՛ն»,- ասել է Ջոնսոնը։

Ջոնսոնի այցը համընկել է նրա հասցեին անձնական ֆինանսական անճշտությունների վերաբերյալ հերթական մեղադրանքների հայտնվելու հետ։

Փոխանցոմ է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանով․ Բազմիցս ասել եմ, որ հարգում եւ գնահատում եմ իմ արմատները
Հաջորդ հոդվածըԿիսիդա․ Ճապոնիան կշարունակի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը