Ջոնսոնը հնարավոր է համարում Ուկրաինայից ապօրինի ներգաղթյալների տեղափոխումը Ռուանդա

423

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ուկրաինացի փախստականները, որոնք անօրինական ճանապարհով են հայտնվել թագավորությունում, տեսականորեն կարող են վտարվել Ռուանդա։

«Մարդիկ Ռուանդա կուղարկվեն միայն այն դեպքւմ, եթե նրանք Մեծ Բրիտանիա են եկել անլեգալ։ Այդ կերպ նրանք ավերում են երկրում հայտնվելու անվտանգ և օրինական ճանապարհները։ Կարծում եմ՝ մենք արդեն 130 հազար վիզա ենք տվել ուկրաինացիներին, նրանք կարող են մեր երկրում հայտնվել առնվազն երկու շատ լավ ճանապարհով։ Բայց եթե դուք անօրինական եք գալիս, ապա դուք արժեզրկում եք բոլոր նրանց, ովքեր օրինական են ժամանել։ Դա խելագարություն է։ Վախենամ, որ, այո, տեսականորեն՝ Ռուանդա տեղափոխումը կարող է տեղի ունենալ։ Բայց դա քիչ հավանական է»,- Ռուանդայում Ազգերի ընկերության երկրների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այցի ընթացքում ասել է Ջոնսոնը։

Անօրինական միգրացիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ Մեծ Բրիտանիան կֆինանսավորի միգրանտների թռիչքը Ռուանդա, կհոգա աֆրիկյան այդ երկրում նրանց կեցության և ապաստան տրամադրելու դիմումների հետ կապված ծախսերը։ Տարեկան այդ նպատակով Լոնդոնը պատրաստ է տրամադրել մինչև 140 մլն եվրո։ Նոր ծրագիրը կոչված է լուծելու անլեգալների խնդիրը, որոնք զանգվածաբար Մեծ Բրիտանիա են հասնում Ֆրանսիայից, Լա-Մանշն անցնելով փչովի նավակներով։ Ռուանդայում նրանք պետք է ապրեն հատուկ միգրացիոն ճամբարներում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌյազանում Իլ-76 ինքնաթիռ է ընկել
Հաջորդ հոդվածըԱրսեն Զախարյանը՝ Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ