Ջոնսոնը պատմել է «հատուկ գործողությունից» առաջ Պուտինի հետ իր խոսակցության մասին

223

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հանրայնացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  անցյալ տարվա փետրվարին Ուկրաինայում ռուսաստանյան «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից առաջ իր խոսակցության մանրամասները։

Ջոնսոնի խոսքով, որը կիրակի երեկոյան մեջբերել են The Telegraph և Daily Mail թերթերը, Պուտինը «շատ երկար և առավելագույնս արտասովոր հեռախոսազրույցի» ընթացքում  փորձել է վախ ներշնչել Բրիտանիայի վարչապետին՝ ի պատասխան նրա նախազգուշացումների՝ գործողություն սկսելու անթույլատրելիության վերաբերյալ։

«Նա ասաց․ «Բորիս, դուք ասում եք, որ Ուկրաինան շուտով  ՆԱՏՕ չի մտնի։ Հատկապես որքա՞ն ժամանակի մասին է խոսքը»։ Եվ ես ասացի․ «Նա ՆԱՏՕ չի մտնի տեսանելի ապագայում։ Դուք դա հրաշալի գիտեք»»,- պատմել է Ջոնսոնը։

Նա հավելել է, որ խոսակցության ընթացքում ինքը հասկացրել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունները «իսկական աղետ» կդառնան, ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցներ կսահմանվեն, և ՆԱՏՕ-ն կմոտենա Ռուսաստանի սահմաններին, իսկ Կիևը կարող է հույս դնել Լոնդոնի վրա։

Ջոնսոնի նշած հեռախոսազրույցը կայացել է փետրվարի 2-ին, բրիտանական վարչապետի՝ Ուկրաինա կատարած այցից հետո։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉեխիա․ Նախագահական ընտրություններում հաղթել է պաշտոնաթող գեներալ Պյոտր Պավելը
Հաջորդ հոդվածըՆԱՏՕ-ն պնդում է՝ դաշնակիցները «միջուկային հովանոցի» կարիք ունեն