Ջոնսոնը Պուտինին մեղադրել է «թունավոր մասկուլինության» մեջ

405

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահը կին լիներ, ապա ուկրաինական հակամարտությունը տեղի չէր ունենա։

«Եթե Պուտինը կին լիներ, ինչը, ակնհայտորեն, չէ, բայց եթե լիներ, ես իրոք չեմ կարծում, որ նա կսկսեր խելահեղ մաչո-պատերազմը՝ ներխուժմամբ ու բռնություններով, ինչպես հիմա է արել»,- Բրիտանիայի վարչապետի խոսքն է մեջբերել РИА Новости-ն։

Ջոնսոնի կարծիքով՝ Պուտինի գործողություններն Ուկրաինայի նկատմամբ «թունավոր մասկուլինության կատարյալ նմուշ են»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըReuters․ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները «ցնցվել» են ռուսական կերակրատեսակից
Հաջորդ հոդվածըՆիկոլը սկսեց «մյուս կեսը ևս կործանելու» օպերացիան. ՉԻ