Ջոնսոնը G7-ի առաջնոդներին կոչ է անելու ապահովել ուկրաինական մթերքների արտահանումը

353

Երկուշաբթի G7-ի գագաթնաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը աշխարհի առաջնորդներին կոչ է անելու շտապ միջոցներ ձեռք առնել Ուկրաինայից հիմնական սննդամթերքի արտահանումն ապահովելու ուղղությամբ, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ուկրաինական այնպիսի խոշոր նավահանգիստների շրջափակումը Ռուսաստանի կողմից, ինչպիսին է Օդեսան, պատերազմի հասցրած վնասը գյուղատնտեսությանը և պահեստարաններին, ինչպես նաև այլ լուրջ կառուցվածքային խնդիրներ այս տարի թույլ չեն տվել, որ ուկրաինական մթերքը դուրս գա համաշխարհային շուկա։

Ուկրաինան Եվրոպայի շտեմարանն է՝ մատակարարում է համաշխարհային հացահատիկի 10 %-ը, համաշխարհային եգիպտացորենի 12-17 %-ը և համաշխարհային ձիթայուղի կեսը։

Դիմելով G7-ին՝ վարչապետը կընդգծի, որ այս ճգնաժամը, որը հեռուն գնացող գլոբալ հետևանքներ է ունենալու, պահանջում է միջազգային մակարդակով համակարգված որոշում։

Բացի նրանից, որ խափանվում է Ուկրաինայից Սև ծովով հացահատիկի արտահանումը, ռուսաստանյան գրոհները խափանում են նաև երկաթուղային էքսպորտը։ Դրան հակազդելու նպատակով Մեծ Բրիտանիան մինչև 10 մլն ֆունտ սթեռլինգ է ներդնում՝ Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքը վերանորոգելու և օգնելու համար, որ հացահատիկն արտահանվի երկաթգծով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել «Բարսելոնայի» խաղացողին
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ-ի հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում