Ջոնսոն․ Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար անհրաժեշտ չէ Պուտինի հեռացումը

350

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար չի պահանջվում, որ Վլադիմիր Պուտինը հեռանա նախագահի պաշտոնից։

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Պուտինի հեռացումն անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության պայմանագիր կնքելու համար, բրիտանական կառավարության ղեկավարը բացասաբար է պատասխանել։

«Ոչ, իհարկե ոչ»,- ասել է նա Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո LBC ռադիոկայանին տված հարցազրույցում։

Ջոնսոնը նաև կարծիք է հայտնել, որ Պուտինը, ռուսաստանցի բնակչության շրջանում ունեցած աջակցության շնորհիվ կարող է «հատուկ ռազմական գործողությունն» ավարտել, ըստ էության, ցանկացած պայմանով։

Խոսելով միջուկային պատերազմ սկսելու տեսական հնարավորության մասին՝ Ջոնսոնն անընդունելի է համարել նման սցենարները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» 267 միլիոն եվրոյով վաճառել է խաղերի հեռարձակման իրավունքի 10 տոկոսը
Հաջորդ հոդվածըՊաոլո Մալդինին երկարաձգել է պայմանագիրը «Միլանի» հետ