Ջոն Բոլթոն․ Բայդենի քաղաքականությունը ձգձգում է Ուկրաինայի պարտությունը

173

Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վարած քաղաքականությունն ընդամենը ձգձգում է Կիևի պարտությունը։

Նման գնահատականով է հանդես եկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը The Wall Street Journal թերթի կայքում հրապարակված հեղինակային հոդվածում։

Բոլթոնի կարծիքով՝ «ուկրաինական հարձակման անհաջողությունների և ռուսաստանյան զորքերի հաջող պաշտպանական գործողությունների» պատճառը նաև Կիևին արևմտյան ռազմական օգնության «դանդաղ, անվճռական և ոչ ռազմավարական մատակարարումներն են»։

 Հեղինակը նշում է, որ «այս կամ այն սպառազենքի մատակարարման շուրջ վեճերը», էսկալացիայից զգուշանալը և Մոսկվայի վարած քաղաքականությունը հանգեցրել են նրան, որ արևմտյան պետությունների ղեկավարները «կաթվածահարող զգուշություն» են դրսևորում, իսկ ՆԱՏՕ-ն ի ցույց է դնում «իր անպատրաստությունը՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար վերականգնման» հարցում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մասթերս»․ Ալկարասը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածըՍևանա լճում հայտնաբերել են ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի դին