Ջոն Բոլթոն․ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է հարցականի տակ դրվի

462

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնի կարծիքով՝ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է 2023 թվականին հարցականի տակ դրվել, որովհետև թուրքական իշխանությունները պատրաստ չեն հակառուսաստանյան կոշտ դիրք զբաղեցնել Ուկրաինայի հակամարտության թեմայի շրջանակներում։

Բոլթոնի կարծիքով՝ առաջիկա ամիսներին «Արևմուտքի միասնությունը և վճռականությունը» իսկապես  կստուգվեն գործնականորեն։

 «Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ ցնցող որոշում կայացրին, սակայն Ռուսաստանի ռազմական և առևտրային գործընկերները անհրաժեշտ պահին դեռ նրան չեն լքել, ցավոք՝ ներառյալ Թուրքիան, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է հարցականի տակ դրվի 2023 թվականին, եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (ամենայն հավանականությամբ՝ խարդախությամբ) վերընտրվի (հունիսին կայանալիք ընտրություններում)»,- գրել է Բոլթոնը երկուշաբթի երեկոյան The Daily Telegraph-ի հոդվածում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայ ազգային կոնգրեսի ցավակցությունը Կամո Տեր-Պետրոսյանի մահվան կապակցությամբ
Հաջորդ հոդվածըՌուսաստանի ՊՆ-ն հաստատել է ամանորյա գիշերը Մակեևկայում իր կրած կորուստները