‘Ջոն Հենրի․ Հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլի» գերնպատակը կլինի Պրեմիեր լիգայի տիտղոսը’

700

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» ամերիկացի սեփականատեր Ջոն Հենրին նշել է, թե որն է լինելու անգլիական թիմի գերնպատակը հաջորդ մրցաշրջանում։

«Ինձ համար եվրոպական տիտղոսն ավելի մեծ նշանակություն ունի, քան հաղթանակը Պրեմիեր լիգայում, բայց ֆանատները ցանկանում են հաղթանակ Անգլիայում։ Մենք կկենտրոնանանք Պրեմիեր լիգայի վրա։

Իմ գործը չէ, բայց կարծում եմ, որ հաջորդ մրցաշրջանում խաղադաշտում ավելի շատ կտեսնենք Օրիգիին։ Նա թիմին փոխանցում է առանձնահատուկ որակներ՝ ուժ, արագություն, գոլեր։

Լավ կանխազգացում ունեմ հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ»,- ամերիկացի գործարարի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 6-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ այդ ցուցանիշով զիջելով միայն «Ռեալին» (13) եւ «Միլանին» (7)։

Նախորդ հոդվածը‘Աժ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Ջրհեղեղ Իրկուտսկի մարզում. կան զոհեր’