‘Ջոն Հեֆերն. Զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցն է` դադարեցնել բախումները հենց հիմա (տեսանյութ)’

969

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը իր տեսաբլոգում հանդես է եկել ԼՂ հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու կոչով` կրկին կարեկցանք հայտնելով վերջին միջադեպերի ժամանակ զոհվածների ընտանիքներին եւ վիրավորներին:

Նա հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ հակամարտությունը սառեցված չէ:

«Ինչպես Բաքվում, այնպես էլ այստեղ ամերիկյան կողմը կոչ է անում բոլորին` մեղմացնել լարվածությունը եւ հարգել հրադադարը: Սպառնալիքները եւ կոշտ հռետորաբանությունը գործին չեն օգնում: Այս կոնֆլիկտը ռազնական լուծում չունի: Կոչ ենք անում երկու կողմերին սկսել լուրջ բանակցություններ: Հաշվեհարդարը եւ հետագա բռնությունները ավելի կդժվարացնեն խաղաղ լուծում գտնելու ճանապարհը», — ասել է Ջոն Հեֆերնը:

Նրա խոսքով, զոհվածների հիշատակը հարգելու լավագույն միջոցն է` դադարեցնել բախումները հենց հիմա:

Դեսպան Հեֆերնը ուղերձում խոսում է հայերեն: 

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի Սուպերգավաթի համար «Ռեալ»-ի ու «Ատլետիկո»-ի հանդիպումը խաղաղ ելք ունեցավ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Շչենսին կասեցրեց. կարող էր գրանցվել Չեմպիոնների լիգայի պատմության մեջ լավագույն գոլը (տեսանյութ)’