‘Ջոն Հեֆերն. «Որոտան»-ի համաձայնագիրը շուտով կստորագրվի ‘

1070

Կարծում եմ, որ Հայաստանի և ԱՄՆ միջև «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիրի» շուրջ համաձայնագիրը շուտով կստորագրվի: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հրաժեշտի մամուլի ասուլիսում:

«Որոտանի ՀԷԿ»-ը կարևոր ներդրումային նախագիծ է թե՛ Հայաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար: Ավելին, դա կլինի Միացյալ Նահանգների ամենամեծ ներդրումային նախագիծը Հայաստանում», — նշել է դիվանագետը:

Նրա խոսքով, 250 մլն դոլար արժողությամբ այդ խոշոր նախագիծը մի քանի անգամ ավելի է, քան ԱՄՆ-ն երբևէ ներդրել է Հայաստանում: Ընդ որում դիվանագետը համոզված է, որ այդ համաձայնագիրը թույլ կտա դիվերսիֆիկացնել Հայաստանի էներգետիկ ոլորտը:

Հեֆերնը նշել է, որ պայմանագրի ստորագրումը դրական մեծ քայլ կլինի երկու պետությունների համար:

Նախորդ հոդվածը‘Ըստ ԱՎԾ-ի՝ գնաճի «մեղավորը» կարտոֆիլն է’
Հաջորդ հոդվածը‘Ջոն Հեֆերն. ԱՄՆ-ը կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների հաշտեցմանն աջակցելու համար ‘